Заметка

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»

26.12.2013 | 13:15

Ռոքի սիրահաներին սիրված երգչուհի ԵՎԱ ՍՈՒՋՅԱՆՆհայտնի է «Ադանա», «Հալելույա», «Բարսելոնա», «Արմենիա» և այլ երգերով: Ներկայումս «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին է:

-Եվա, մեր վերջին զրույցը կարծեմ մեկ տարի առաջ էր: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր ստեղծագործական կյանքում:
-Շատ բան է փոխվել: Այժմ «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս տարի ես ունեցա նաև իմ առաջին սկավառակը` «Dream To Fly»-ը, որտեղ երգում եմ ամուսնուս հետ:
-Ամանորի համար ի՞նչ ծրագրեր ունեք….նոր երգ, համերգ: Ձեր երկրպագուների համար ի՞նչ եք պատրաստում:
-Այժմ «Empyray»-ի հետ աշխատում ենք նոր երգերի վրա: Նոր տարուն կունենանք նոր երգեր և իհարկե, կլինեն համերգներ: Իմ երգի սիրահարներին ուզում եմ ասել, որ անչափ կարոտում մեր համերգային հանդիպումներին: Նոր տարուն անպայման կհանդիպենք:
-Եվրատեսիլյան եռուզեռի մասին ի՞նչ կասեք: Համամի՞տ եք, որ կարող ենք հետևել այլ երկրների օրինակին և չմասնակցել այդ ծախսատար մրցույթին, որը գնալով քաղաքականացվում է ու հեռանում երգարվեստից:
-Ես միշտ էլ մտածել եմ, որ նման մրցույթները քաղաքականացված են, ծախսատար և այլն: Արվեստով չեն մրցում, քավ լիցի, արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս:
-Երգաշխարհի խնդիրներից ո ՞րը կառանձնացնեիք:
-Երգաշխարհի միակ խնդիրը բիզնեսն է: Դե դա, իհարկե, գլոբալ խնդիր է:
-Ի՞նչ եք զգում, երբ Գոռ Սուջյանը բեմում է:
-Ամեն անգամ Գոռին լսելիս չեմ կարողանում զսպել արցունքներս: Դա մի անբացատրելի զգացում է… Եթե այդ մասին խոսեմ, երկար կտևի:
-Ի՞նչ եք կարծում` հայկական ռոքը դրսում ասելիք ունի՞:
-Դրսում մեր ասելիքը հետաքրքիր կլինի այն դեպքում, երբ մենք կարողանանք նոր շունչ հաղորդել երաժշտությանը: Կարծում եմ հետաքրքիր կլինի, եթե այն համեմված լինի մեր ֆոլկով: Բայց, իհարկե, եթե համեմունքը շատ լինի, համից բան չեն հասկանա:
-Իսկ մենք ունե՞նք ռոք լսող հանդիսատես:
-Իհարկե ունենք ռոք լսող հանդիսատես, բայց վերջերս նկատել եմ անտարբերություն… պատճառն անհայտ է:

http://www.irates.am/hy/1388049404
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

«Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

01.12.2013 | 14:40

Նարեկացի արվեստի միութունում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ75 ամյակին:

Միջոցառմանը ներկա էր բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ, ով առաջինն է հայերեն թարգմանել, հրատարակել Վիսոցկու բանաստեղծությունները, ուսումնասիրել նրա պոեզիան, արխիվային նյութերը: Լեփ լեցուն դահլիճում հնչեցին Վիսոցկու երգերը, բանաստեղծությունները՝ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ, հուշի պատառիկներ նրա մասին: Հանդիսության ընթացքում Բանաստեղծը սիրով պատասխանեց նաև դահլիճից հնչող հարցերին:
«Կար մի շրջան, երբ ընկերներս, փողոցում ինձ հանդիպելիս, կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»,— պատմում էր Լևոն Բլբուլյանը, նշելով, թե տարիներ շարունակ որքա՜ն տարված է եղել լեգենդար այդ մարդու կերպարով ու ստեղծագործությամբ: Նա անձամբ չի հանդիպել, չի ճանաչել Վիսոցկուն, սակայն տեղի է ունեցել այնպիսի մի «հանդիպում», որը, թերևս, շատ ավելի նշանակալից կարելի է համարել. հանրահռչակ արտիստի անժամանակ մահից հետո բանաստեղծը ներքին մի մղումով սկսել է թարգմանել, մամուլում հրապարակել նրա՝ մինչ այդ միայն երգերում հնչած տողերը: Չէ՞որ կենդանության օրօք Վիսոցկուն չէին տպագրում, լրջորեն չէին վերաբերվում որպես բանաստեղծի: Դժվար է անգամ պատկերացնել, որ մեր օրերում միլիոնավոր տպաքանակներով, բազմաթիվ հատորներով, ձայնապնակներով հրապարակված Վիսոցկին ժամանակին իր ընդամենը մեկ բանաստեղծությունն է տպագրված տեսել միայն:
«Առաջին թարգմանություններս, որ ընդարձակ մի շարքով տպագրեցի «Ավանգարդ» թերթում` «Ներկայանում է բանաստեղծ Վիսոցկին» խորագրով, ռուսական տարբեր ամսագրերում ու թերթերում մեծ արտիստի մահվանից հետո նոր-նոր երևացող հրապարակումներից ընտրված բանաստեղծություններ էին: Այն ժամանակ ես «Ավանգարդ» երիտասարդական թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչն էի ու հենց ինքս նախաձեռնեցի թե՛ թարգմանությունը, թե՛ տպագրությունը: Իսկ այնուհետև արդեն ուշադիր հետևում, միութենական մամուլում նրան առնչվող ոչ մի հրապարակում բաց չէի թողնում»,— ասաց Լ. Բլբուլյանը: «Ավանգարդի» հիշյալ հրապարակմանը ընթերցողական ջերմ արձագանք է հաջորդում. հեռախոսազանգեր, նամակներ, բանավոր շնորհավորանք ու խրախուսանքներ, սկսած գործը շարունակելու հորդորներ (արժե նշել, որ թերթի տպաքանակն այն ժամանակ այսօրվա տեսակետից առասպելական չափերի էր հասնում՝ ավելի քան 200 հազարի):
Հաջողությունն, իհարկե, ոգևորում է բանաստեղծին, նրա թարգմանությամբ Վիսոցկի բանաստեղծը հայ ընթերցողին ներկայանում է նաև «Նորք» ամսագրում` Վահագն Դավթյանի առաջաբանով, «Գրական թերթում»` թարգմանչի առաջաբան ով, «Գարուն» ամսագրում, այլ թերթերում: Վիսոցկիական ինքնատիպ, տարողունակ տողերը հայերեն հնչում են նաև ռադիոյով ու հեռուստատեսությամբ, իսկ տարիների ընթացքում աստիճանաբար ծնվում-ամբողջանում, ի վերջո հրատարակվում է նրան նվիրված գիրքը, որն ընդունվում է իբրև թարգմանական կարևոր իրողություն: «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը երեք բաժնից էր բաղկացած` «Իմ և երգերիս մասին», «Բանասաստեծություններ և երգեր», «Նա չվերադարձավ մարտից» (հուշեր իր մասին): Գիրքը բացվում էր թարգմանչի ընդարձակ առաջաբանով, որտեղ նա նկատում է, որ Վիսոցկին այն բանաստեղծներից է, ում մեջ (ինչպես մենք մեր Չարենցի մասին ենք ասում) մի քանի բանաստեղծ կա կարծես:
«Ընդհանրապես, նրան գրեթե անթարգմանելի բանաստեղծների թվին են դասում, շատ է յուրօրինակ, շատ է անհատական նրա մտածողությունն ու ոճը, բառամթերքը, պարզապես ապշեցնում ու հիացնում է հանգավոման նրա տեխնիկան ու վարպետությունը: Երբեմն պարզապես անհավանական է թվում, որ նույն մարդու գրչին են պատկանում թեթև, անհոգ հնչերանգով ստեղծված վարակիչ կատակերգերը, նուրբ հումորով շաղախված երգիծական պատումները և սրտակեղեք , հուզախռով բանաստեղծություններն ու փիլիսոփայական խորունկ մտորումները: Էլ չեմ խոսում գողական ժարգոնով, այդ աշխարհի կոլորիտով այնքան համոզիչ ու կենդանի ստեղծված կերպարների մասին»,— նշում է նա:

-Պարոն Բլբուլյան, փոխվե՞լ է արդյոք Վիսոցկու ստեղծագործության ընկալումը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ:
-Եզակի են այն գրողներն ու արվեստագետները, որոնց այդ աստիճանի սիրում ու գնահատում են և՛ հայրենիքում, և՛ հայրենիքից սահմաններից դուրս: Վիսոցկին կենդանության օրոք աներևակայելի մեծ ճանաչում ուներ ողջ Խորհրդային Միությունում: Քիչ չէին, իհարկե, նաև մարդիկ, որ վերապահումով էին գնահատում նրա արվեստը, գտնում էին, թե նա այդքան սիրված, ընդունված է, որովհետև սկանդալային մարդ է, քննադատում է խորհրդային կարգերը և ժամանակի հետ կմոռացվի: Բայց այդպես մտածողները չարաչար սխալվում էին ու կարծում եմ՝ գոնե իրենք իրենց խոստովանել են այդ: ժամանակը վաղուց արդեն ամեն ինչ իր տեղն է դրել, և Վիսոցկին ընդունվում, մեծարվում է առավել խորն ու գիտակցված սիրով՝որպես Ռուսիայի ոգին իր մեջ կրող, նրա նվիրական զգացումների ու երազան քների թարգման ժողովրդական բանաստեղծ: Ես համոզված եմ, որ նախկին խորհրդային միության ողջ տարածքում, այդ թվում և Հայաստանում (վկա թեկուզ այսօրվա դահլիճը) Վլադիմիր Վիսոցկին այսօր ևս ծանոթ ու թանկ անուն է շատերի համար: Համաժողովրդական այն սերն ու նվիրումը, որ վայելում էր կենդանության օրոք, նրա ողբերգական վախճանից ահա ավելի քան երեք տասնամյակ անց բնավ կորուստ չեն կրել, եթե ոչ՝ հակառակը: Գրեթե բոլոր մուսաների հովանու ներքո ծնված լեգենդար այդ մարդն այսօր էլ շարունակում է մեզ հետ մնալ հսկայական տպաքանակներով հետմահու հրապարակված տասնյակ գրքերով, թողարկված ձայնասկավառակներով, նաև՝ նրա մասին նորահայտ հրապարակումնեով: Ինչու՞ է այդպես. որովհետև նրա երգերի խոսքերը հավուր պատշաճի գրված սովորական տեքստեր չեն: Դրանք երգից անկախ էլ պահպանում են իրենց ինքնուրույն գոյությունը, խոհական, զգացմունքային մեծ լիցքեր պարունակում: Վիսոցկու համար, կարելի է ասել, չկան ոչ բանաստեղծական թեմաներ ու սյուժեներ, և առօրյա կյանքի յուրաքանչյուր բնագավառ ու երևույթ կարող էին պոեզիայի նյութ դառնալ:
«Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը լույս տեսավ այն օրերին , երբ շուքով նշվում էր Վիսոցկու 60-ամյակը: Հոբելյանական այդ օրերին մոսկովյան հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում. Վիսոցկու գերեզմանի մոտ խմբված բ ազմության մեջ հեռուստալրագրողը տարբեր սերնդի մարդկանց կարծիքն էր հարցնում նրա մասին և վերջում անպայման խնդրում որևէ բան արտասանել կամ երգել նրանից: Բոլորն անխտիր ինչ-որ բան հիշեցին: Մի՞թե դասականանալը հենց սա չէ…
-Եթե Վիսոցկին ապրեր մեր օրերում, նույնպիսի երգեր կգրե՞ր:
-Ինձ թվում է` հիմնականում այո՛, որովհետև նա ի սկզբանե գտել ու գիտակցում էր իր կոչումը, ողջ էությամբ, խառնվածքով, հոգեկան կերտվածք ով նախ մարտիկ էր, ճշմարտության ու արդարության երդվյալ զինվոր: Հիշենք, օրինակ, մի քառատող նրա հայտնի բանաստեղծությունից.

Ճշմարտությունն հեկեկում, Աստծով երդում է ուտում,
Փողի կարոտ ու հիվանդ՝ թափառում է դռնեդուռ: 
Կեղտոտ սուտը նժույգ է գողացել մի զտարյուն
Ու թռչում է սրընթաց՝ ձիգ ոտքերով իր ամուր:

Մի՞թե հնացել են այս տողերը, մի՞թե այդ առումով շատ բան է դեպի լավը փոխվել նրա հայրենիքում կամ մեր Հայաստանում, թեկուզև՝ ո՛ղջ աշխարհում: Իսկ նա պարզապես չէր կարող իր շուրջը, իր ապրած իրականության մեջ չզգալ-չտեսնել, ի լուր ամենքի չգրել, չերգել այդ մասին: Նա ընդվզում էր ամեն տեսակ կաղապարների, անարդարությունների դեմ: Հիմա գուցե գաղափարկան կաղապարները վերացել են, բայց տարբեր շահերի բախումները, անարդարությունները, հոռի բարքերը, ցավոք, անգամ ավելի են շատացել ու ընդգծվել: Ու Վիսոցկին, այո, չի հնանում: Դեռ այն ժամանակ, երբ ես ..Լևոն Վիսոցկի,, էի՝ ամբողջովին նրա ստեղծագործությամբ տարված, մի բանաստեղծություն եմ գրել «Վիսոցկու ձայնը» վերնագրով, ուր այսպիսի տողեր կան.

Տերն հեռացել է, բայց կա՛ ձայնը դեռ,
Ապրում է նրա բառերի կյանքով,
Ու պե՛տք է մեզ դեռ ձայնը այս զորեղ`
Կրակված նրա խռով խոսքերով…

Այսօր էլ առանց վարանելու նույնը կգրեի: Թեև անմիջապես ուզում եմ ավելացնել, որ միայն ընդդիմադիր կեցվածքի շնորհիվ չէ, որ Վիսոցկին բազում սրտեր էր նվաճում: Նա երգում էր պատերազմի ու սիրո մասին, ցնցող մենախոսություններ անում այս կամ այն կենդանու, նույնիսկ առարկայի անունից, հումորով շաղախված կենցաղային հավաստի պատմությունն եր հորինում, այսպես կոչված «բակային» երգեր ում անգամ խորունկ դրամատիզմի ու հոգեբանական բացահայտումների հասնում: Ու բոլոր դեպքերում առկա էր պոեզիայի շունչը, բանաստեղծական թարմ, յուրովի մտածողությունը:
-Երբ Վիսոցկուն հարցրել են` ինչո՞ւ է գրում այն մասին, ինչ չգիտի` պատերազմի, նավաստիների, լեռնագնացների, նա պատասխանել է, որ արվեստում 10 տոկոսն է ճշմարտություն, այն, ինչ մարդն ապրել է, գիտի, իսկ 90 տոկոսը ֆանտազիա է։ Բա՞րդ չէ գրել այն, ինչ չես տեսել, չես ապրել;
— Ասեմ, որ նրան հաճախ նույնացնում էին իր հերոսների հետ. ասենք, լուրեր էին տարածվում, որ մի քանի անգամ բանտ է նստել, կապված է քրեական աշխարհի հետ: Վիսոցկին երբեք չի «նստել», բայց հանցագործ աշխարհի մասին առաջին դեմքով գրված այնքան տպավորիչ, հաճախ խորն ու դրամատիկ երգեր ունի, որոնք Խորհրդային Միության բանտային բանահյուսության կարևոր մասն էին կազմում, ու նրա բնակիչները առանց հեղինակին ճանաչելու նրան իրենց հոգեկիցը, շատ հարազատ մարդ էին համարում:
Ինչ-որ տեղ դերասանի մասնագիտությունն էր իրենն անում. նա կարծես հակված էր ու կարողանում էր հրաշալիորեն իր իսկ ստեղծած գրական կերպարների մեջ մտնել, մենախոսություններ էր գրում ու երգում, ասենք, գայլի անունից, մարզիկի, օդաչուի անգամ՝ միկրոֆոնի…Դա դերասանի յուրահատուկ բանաստեղծական շնորհ էր:
Իսկ առհասարակ նա փալու՛ն դերասան էր: Մոսկվայի Տագանկայի թատրոնում նրա խաղը, հատկապես հանրահայտ «Համլետը» դիտելու համար տոմսարկղերի մոտ հերթեր էին գոյանում: Ի դեպ, մահվան օրը հենց «Համլետն» էր խաղալու, բայց մեծ արտիստը այլևս բեմ չբարձրացավ… Շատերը տոմսերը պահեցին` որպես սրբազան մասունք:
Բայց ասեմ, որ Վիսոցկին իրեն ամենից առաջին բանաստեղծ էր համարում…
-Բայց ինչպես է կարողացել դեմ գնալ խորհրդային ռեժիմին ու դեռ այդքան հանրաճանաչ, սիրված լինել:
— Նրա կյանքը խորհրդային ռեժիմի պայմաններում անվերջանալի մի պայքար էր, համառ մաքառում թաքուն ու բացահայտ հալածանքների, նենգ խարդավանքների դեմ: Այս տողերն արդեն զուտ ինքնակենսագրական են.

Ինչ-որ անձինք, ինչ-որ օրգան ու ատյաններ
Բացահայտ կռիվ են իմ դեմ հայտարարել,
Ինչ է, թե ընդունված անդորրը խախտել եմ,
Ողջ երկրով մեկ խռպոտ իմ էս ձենը գցել…

Այո, նա «ընդունված անդորրը» խախտում էր իր համարձակ տողերով, մարտնչող երգերով, առհասարակ իր պահվածքով և կենդանության օրոք հայտնվել էր «սև ցուցակում»: Անվերջ հալածվում էր. «վերևներից» հրահանգում էին, որ նրան գլխավոր դերեր չտան, փորձում էին համերգները տապալել, բայց խորհրդային չինովնիկները հաճախ պարտվում էին, որովհետև նրա հանդեպ սերն արդեն համաժողովուրդական էր, նրան սիրում ու ընդունում էին բոլո՛ր խավերի ներկայացուցիչները, նույնիսկ՝ առերևույթ նրան մերժող պետական չինովնիկները (հենց այդ մասին մի բանաստեղծություն ունի): Նրա երգն այսօր ծնվում ու երկու-երեք օր անց արդեն տարածվում-հնչում էր ամբողջ Խորհրդային Միությունով մեկ: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակ դրանց՝ ռադիոյով ու հեռուստատեսությամբ հնչելու մասին խոսք լինել չէր կարող:
Ի դեպ, իր իսկ խոստովանությամբ, Վիսոցկի երգիչ-երգահանին լայն հասարակությանը «մատուցելու» առաջին քայլերն արել է նրա մտերիմ ընկերը՝ վաղամեռիկ ռեժիսոր Լևոն Քոչարյանը (նա հանրահայտ ասմունքող, ժողովրդական դերասան Սուրեն Քոչարյանի որդին Էր): Մի շրջան նրանք միասին վարձով են ապրել, ի դեպ, նաև այն ժամանակ նույնպես դեռևս անհայտ Վասիլի Շուկշինի հետ միասին, ու Լևոնը ընկերական իրենց հավաքների ժամանակ շատ շուտ նկատել-հասկացել է, որ իր ընկերոջ և՛ ձայնը, և՛ հեղինակած երգերը շատ ավելին են միայն նեղ շրջապատում հնչելու համար (հայի՛ հոտառություն): Նա նախ թաքուն ձայնագրել է դրանք , բազմացրել ու բաժանել իր ընկեր-բարեկամներին, շրջապատի մարդկանց, ու շուտով Վիսոցկին ինքն էլ մնացել է զարմացած իր երգերի հաջողության վրա: Դրանք արագորեն աներևակայելի մեծ լսարան են նվաճել:
-Ի՞նչ կասեք Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» գեղարվեստ ական ֆիլմի առիթով:
-Ֆիլմը ցավոք չեմ տեսել, բայց հակասական կարծիքներ եմ լսել: Հավանաբար, նման լեգենդի մասին ինչ էլ նկարահանեն, դժգոհություններ կլինեն: Օրինակ, Փարաջանովի մասին Սերժ Ավետիքյանի ֆիլմի կիևյան ցուցադրության առիթով Ալեքսանդր Բոժկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիլմը բավականին հուզել, դուր է եկել նրանց, ովքեր մեծ ռեժիսորին մոտիկից չեն ճանաչել, նրա մասին քիչ բան գիտեն, իսկ ովքեր ճանաչ ել են, ֆիլմն առանձնապես չեն հավանել, անգամ լուրջ դժգոհություններ ունեն: Դե, որովհետև անպայման ուզում են ճշգրտություն լինի, ա՛յս բանը եղել է, մյուսը չի՛ եղել, բնավորության այս գիծն, այո՛, ուներ, բայց մյուսը նրան հեչ բնորոշ չէր…
-Ռուս լեգենդի մասին պատմող վավերագրական ֆիլմերից, հաղորդումներից ո՞րը կառանձնացնեիք:
— Նրա հռչակավոր կինը՝ ֆրանսիական կինոաստղ Մարինա Վլադին իր հուշերի գրքի հիման վրա շատ լավ հաղորդումներ նկարահանեց: Իսկապես ճշմարտացի, հուզիչ ու անկեղծ: Ի դեպ, ես թարգմանել ու հրատարակել եմ նաև նրա հիշյալ գիրքը, որ կոչվում է «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»: Հետո այդ հուշերի հիման վրա սցենար պատրաստեցի, որը բեմադրվեց հանրային հեռուստատես ությամբ ու բավականին հետաքրքիր հեռուստաներկայացում ստացվեց: Ռեժիսորը Աշոտ Հակոբյանն էր, իսկ Վլադիի դերում հաջողությամբ հանդես եկավ քույրս՝ Ժաննա Բլբուլյանը: Վիսոցկուն դերակատարի անունը, ցավոք, չեմ հիշում, գիտեմ, որ նա հիմա ԱՄՆ-ում է: Շատ եմ ցավում, որ տեսագրությունը չի պահպանվել, որովհետև հիշում եմ, որ դրական արձագանքները շատ էին: Միգուցե երբևէ հայտնվի՞:
-Նրա մահը նույնպես առեղծվածային էր, դրամատիկ: Կլինիկական մահից մեկ տարի անց, հենց նույն օրը վախճանվեց: Այդ շրջանի գործերը առանձնանու՞մ էին, կա՞ր մահվան տագնապ, նախազգացում:
-Կա՛ր: Կա մահվանից երկու օր առաջ Մարինա Վլադիին նվիրած շատ հուզիչ բանաստեղծությունը, որ բացիկով ուղարկել է նրան: Կան էլի որոշ գործեր: Իսկ հատկապես «Քմահաճ ձիեր» երգ-բանաստեղծությունը իր դրամատիզմով, խորը հուզականությամբ ուղղակի սիրտ է կեղեքում: Դժվար թե այն կարող է որևէ մեկին անտարբեր թողնել: Ցավոք համաժողովրդական սերն ու գնահատանքն անզոր եղան կանխել այն անկումը, որ մերժման, հալածանքների մեջ գնալով ավելի էր ահագնան ում: Եվ ինքը՝ բանաստեղծն էր առաջին հերթին կանխազգում մոտալուտ վախճանը.

Զառիթափի երկայնքով, հենց պռունկով անդունդի.
Մտրակի տակ շառաչուն իմ նժույգներն են թռչում:
Օդն ինչ-որ չի հերիքում, քամի ու մուժ եմ շնչում,
Անկման հրճվանքն է աճում. Կորչու՜մ եմ, կորչու՜մ:

Երգի կրկներգում նա խնդրում է. «Մի քիչ դանդա՜ղ, նժույգնե՛ր իմ, մի քիչ կամա՛ց»: Բայց նժույգները, ճակատագրով նրան բաժին հասած այդ «քմահաճ ձիերը» դանդաղելու միտք չունեին այլևս: Եվ եղավ անխուսափելին…
Սակայն, կարելի է ասել, անգամ մահով Վլադիմիր Վիսոցկին հաղթող է դուրս եկել իր անզիջում հակառակորդների, սովետական վարչակազմի դեմ: Իշխանությունները ցանկացել են նրան աննկատ ու անաղմուկ թաղել, ընդ որում՝ հեռավոր, խուլ մի գերեզմանոցում: Հույս ունեին վերջնականապես ազատվել նրանից ու շունչ քաշել: Բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը նրանց չի հաջողվում: Իսկ հետո եղավ այն, ինչն անխուսափելի է ամեն մի իսկական, ժողովրդական բանաստեղծի երկրային կյանքից հետո: Ամեն տարի ծննդյան տարեդարձի ու հիշատակի օրերին նրա ապրած բուռն կյանքի, նրա ողջ ստեղծագործության առաջ ակնածալից խոնարհվում, նրա հիշատակին մոմ են վառում հազարավոր մարդիկ: Մոսկվայի հենց սրտում գտնվող գերեզմանատան ամենաբանուկ մասում գտնվող նրա շիրիմը ուխտատեղի է դարձել՝ մշտապես թարմ ծաղիկներով ծածկված: Արդեն քանի՜ տարի մարդկային հոսքը դեպի այստեղ չի դադարում ու հաստատ չի՛ դադարի այնքան ժամանակ, քանի դեռ նրա երգերը հոգիներ են բուժում, սրտեր թեթևացնում, շարունակում կռիվը հանուն ճշմարտության ու արդարության: Նրան նվիրված իմ բանաստեղծությունը, որ վերևում հիշատակ եցի. իր իսկ տեղերը պարունակող այս քառատողով է ավարտվում.

… Եվ ասես պրկվում, պոռթկում նոր ուժով,
Հնչում է ձայնն այս ոնց հանուր բողոք.
«Ո’չ, դեռ ամենն այս բանի նման չէ,
Ու ա’յն չէ, ա’յն չէ դեռևս ոչ ոք»:

http://www.irates.am/hy/1385894939

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

27.10.2013 | 23:35

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:

Նախագահի թեկնածուները չորսն էին` Լևոն Չաուշյան, Արամ Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյան և Երվանդ Երկանյան: Լևոն Չաուշյանն ինքնաբացարկ է հայտարարել hօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվել է մրցակցությունից:
Համագումարը համարվում էր արտահերթ, քանի որ հրավիրվել էր օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին: Կոմպոզիտորների միության անդամներից շատերի պնդմամբ` ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին: Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին:Միության նախագահն իր ընդդիմադիրներին անվանել էր մոլորյալներ, նրանց գործողությունները` թշվառական:
Հիշեցնենք, որ «Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը» հարցին Արամ Սաթյանը պատասխանել էր` «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»:

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

26.10.2013 | 18:10

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը, որի հրավիրման անհրաժեշտության մասին պնդում էին կազմկերպության անդամներից շատերը, վերջապես, մեկնարկել է:

Համագումարը համարվում է արտահերթ, քանի որ հրավիրվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին, ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին, ինչը նշանակում է, որ 2 տարի և 5 ամիս է կոմպոզիտորների միութունը չունի լեգիտիմ նախագահ:
Միության անդամների իրավունքը խախտվում է նաև համագումարն հրավիրելու ընթացքում: Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով, կանոնդարութամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:
«Գոնե մեկ շաբաթ առաջ տեղեկացնեին: Օրակարգ էլ չկա, նոր պետք է առաջադրվի,- ասաց կոմպոզիտորԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ:- Դեռ երեկ մենք գիտեինք, որ միության անդամները 126-ին էին, որոնցից բացակայում էին 5-ը: Այսօր նորից 126 մարդ է ցուցակում, այն 5-ը, որ մահացել են, չգիտեմ ինչպես են վերականգնվել: Ճիշտ է Օրբելյանի անունը չկա ցուցակում, հանված ու հանված է, բայց խախտում է արվել»:
Կոմպոզիտորը լրագրողներին ասաց, որ միության նախագահը պետք է բացատրության տա խախտումների համար, որ իրավունք չունի իրենց անվանել մոլորյալներ, դա անհարգալի վերաբերմունք է երիտասարդների, իր կոլեգաների նկատմամաբ: Ամիրխանյանի ամենաառաջին մեղքն, ըստ նրա, այն է, որ պառակտում է գցում միության մեջ: Կապ չունի, թե ով ում է ձայն տալու, պետք է նորմալ հարաբերություններ լինեն միության անդամների միջև:
Լրատվամիջոցները եկել էին ընտրության մասնակցելու, բայց Արամ Սաթյանն իրազեկեց, որ լինելու է համերգ, նախագահի զեկուցում, ելույթներ և այլն: «Ընտրությունները վաղն են լինելու` ըստ Ամրիխանյանի,-ասաց նա:— Ես ասում եմ այն, ինչ լրագրողների նման լսեմ եմ կողքից: Պաշտոնական հրավեր ոչ մի լրատվամիջոց չի ստացել, սա խեղաթյուրում է, շեղում բուն հարցերից»:
Անդրադառնալով «Հնարավո՞ր է այս համագումարը նման լինի գրողների միության համագումարին» հարցին` պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև մեր մասան ավելի խեղճ ու կիրթ է»:
Նախագահի թեկնածուները երկուսն են` Արամ Սաթյանն ու միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Համագումարի ընթացքում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը: «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»,- ասաց Արամ Սաթյանը:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:
Նախ խոսեց կյանքում առկա տարբերությունների մասին, նշեց, որ ամեն ցերեկ ունի իր գիշերը, ամեն առողջություն ունի իր հիվանդությունը, վատաբանելը հեշտ է, բայց անհեռանկար: Աշխարհի ամենամեծ ուժն, ըստ նրա, բարությունն է, որով ուզածդ դուռը կարող ես բացել: Սակայն ապրում ենք մեծամասամբ զգացումներով, կարծես բացակայում է մտքի գործոնը, զգացումներն էլ հիմնականում նեգատիվ են: Համագումարն այս հարցերի սպառիչ պատասխանը չի կարող տալ, բայց պետք է ձգտենք:
Հարց հնչեց` ինչպե՞ս եք ղեկավարել միությունը: Մեծ պատասխանատվությամբ` եղավ պատասխանը: Իր աշխատանքը Ռոբերտ Ամիրխանյանը համարում է թերի, որովհետև միշտ կարելի է ամեն ինչ ավելի լավ անել, ինչպես որ, երգը գրվում է, բայց այդ երգը միշտ կարելի է ավելի լավ գրել:
Կկրկնվի՞ գրողների միության համագումարի սցենարը. փոխադարձ վիրավորանք և այլն: «Մեր կյանքում ինչ տեղի է ունենում, մի հենարան ունի, որ կոչվում է զայրույթը: Մենք չար չենք, բայց չարացած ենք, չգիտեմ` ինչու,-ասաց միության նախագահը, նշեց, որ ուզում է հասկանալ, ե՞րբ է մարդը խաբում մեկ ուրիշին: Նրա կարծիքով` իր ընդդիմադիրները երկու ամիս է հենց դրանով են զբաղված` խաբելով: Կոլեգաների հասցեին հնչեցրած արտահայտություններից էլ խոսեց, ասաց, որ թշվառ չի ասել ոչ մեկին, ասել է` թշվառական գործողություններ, ասել է` մոլորյալ, իսկ մոլորյալն այն մարդն է, որ շուտով պետք է գտնի իր ճանապարահը: «Ես նաև ասել եմ` ապուշացած, ինչո՞ւ ոչ ոք չի ասում դրա մասին: Եթե կուզեք, դա կոմպլիմենտ է, որովհետև ապուշանալ կարող է միայն խելացի մարդը»,-ասաց նա:
Միության անդամների «կեղծված» ցուցակից էլ հարցրին: «Ես հոգնել եմ ստերին պատասխանելուց: Անմիտ խոսակցություն է: Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»,- զարմացավ միության նախագահը:
Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին: Երիտասարդների նամակի մասին ասաց, որ չգիտի, ինքը կարող է կարդալ կոմպոզիտորների միության անդամների նամակները: Իսկ այն հիշեցումը, որ այդ ցուցակում կան միության անդամների ստորագրություններ, համարեց դետեկտիվ ժանրից: Ռոբերտ Ամիրխանյանն ասաց նաև, որ նպատակ չունի նախագահ լինելու, ուզում է միությունը բարգավաճի, ինքն ունի իր երաժտությունը, որի մասին բոլորը գիտեն: Անդրադառնալով «Չի՞ հոգնել այդքան տարի պաշտոնավարելուց» հարցին` պատասխանեց, որ դա ինքը չի որոշում, մեղավոր չի, որ միության անդամներն իրեն են ընտրում:
Irates.am-ը պարոն Ամիրխանյանից փորձեց ճշտել ընտրության օրը, ժամը:
«Ընտրությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորն իրենց կարծիքները կհայտնեն, կբավարարվեն, ապացուցելի ծրագրեր կլինեն,-ասաց նա:- Ես հանգիստ եմ նայում ամեն ինչին, հանգիստ եղեք դուք նաև»:
Հավելենք, որ կոմպոզիտորների միության համագումարը հրավիրվել է ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ինչը նույնպես տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս:

«Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա»

25.10.2013 | 17:23

Նոյեմբերի 1-ին, 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:

Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյու-յորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ:
Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը և, ի վերջո, Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը նկատեց, որ Կարա- Մուրզան իր ժամանակին կոչվել է Միստր Մաժոր, և կամերային երգչախումբն այդ լուսավոր գույների մեջ է ներկայացնում պատարագը:
Անդրադառնալով irates.am-ի` «Հնարավո՞ր է, որ այսքան տարիներ կորսված պատարագն այսօր արդեն մատուցվի եկեղեցում» հարցին Հարություն Թոփիկյանն ասաց, որ դա Վեհափառը պետք է վճռի, բայց քանի որ Խորենյան պատարագը իրավունք կա կատարելու, շատ կուզենար, որ Կարա-Մուրզայի պատարագը` խմբագրմամբ Գրիքոր Փիթեջյանի, նույնպես արժանանար այդ պատվին:
Գրիքոր Փիթեջյանը հավելեց, որ հարցը միայն կատարել-չկատարելը չէ, այլ այն, որ այս պատարագը միշտ ներկա լինի հայ եկեղեցու, հայ երաժշտության, մշակույթի, գրականության մեջ:
«Ինչո՞ւ մոռանալ դա: Վերին իշխանություններից է կախված` կկատարե՞ն, թե՞ ոչ: Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա: Մանավանդ որ հայերի համար մեծ արժեք ունի,— ասաց նյույորքաբնակ երաժշտագետը:- Երբ կորսված էր, բոլորն ասում էին` ցավոք, չենք կարող ներկայացնել այն: Հիմա ցավ չունենք, ինչո՞ւ ցավենք, ուրախանանք, վայելենք»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

17.09.2013 | 14:42

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համանուն միջազգային փառատոնի շրջանակներում միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն հանդես եկան համատեղ համերգով։ Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը առաջին անգամ ներկայացրեց Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը:

2011-ին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Հայաստանում սա նրանց առաջին համատեղ համերգն էր: Անվանի ջութակահարը մինչ համերգը հանդիպեց լրագրողների հետ:
Շատերի մեջ հարց է առաջանում. ազգակցական որևէ կապ ունի՞ ջութակահարը Արամ Խաչատրյանի հետ, և պարտավորեցնո՞ղ է Խաչատրյան ազգանունը: Հետաքրքրվողներին երիտասարդ ջութակահարը ստիպված է հիասթափեցնել, ասելով, որ ինքը Խաչատրյանի թոռը չէ: Նա հավելեց նաև, որ ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը:
Անվանի ջութակահարին խնդրեցի բնորոշել խաչատրյանական երաժշտությունը: Ինչպես և կարելի էր ենթադրել, նա ասաց, որ այդ հարցին լավագույնս կարող է պատասխանել համերգի ժամանակ: Ըստ նրա` Ջութակի կոնցերտը Խաչատրյանի ամենամեծ գործերից է: «Շատերը սխալմամբ նրան համարում են խորհրդային շրջանի կոմպոզիտոր: Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է առանձնահատուկ։ Ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը, նշեց նաև, որ եթե Հայաստանում չես եղել, ծանոթ չես նրա երաժշտությանը, պատմությանը, ի վերջո, եթե արյանդ մեջ չունես այդ երաժշտությունը, դժվար է Խաչատրյան մեկնաբանելը: Խոսքը, իհարկե, այլազգի երաժիշտների մասին էր: Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտություն՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունում դրսի հանդիսատեսը: Նրանց համար ժողովրդականը շատ հետաքրքիր է և էկզոտիկ: Երաժշտի կարծիքով՝ դա նաև նրանից է, որ մեր ֆոլկլորը շատ խոր և յուրահատուկ է, ինչը չես կարող ասել ուրիշ ֆոլկլորների մասին:
«Կա՞ն ստեղծագործություններ, որ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ձեր համերգային ծրագրերում, և ինչո՞վ է պայմանավորված` սեփակա՞ն նախընտրությամբ, թե՞ հանդիսատեսի համակրանքով»: Անդրադառնալով «Իրատես de fato»-ի այս հարցին, Ս. Խաչատրյանն նշեց, որ երաժշտությունը, նախ և առաջ, պետք է անցնի իր միջով, ինքը պետք է սիրի ու զգա այդ երաժշտությունը: «Այն գործը, որ ես չեմ սիրում, երբեք չեմ կատարում,— ասաց նա,- եթե անգամ այդ գործերը շատ հայտնի են ու սիրված: Ոչ միայն ես, բոլոր երաժիշտները պետք է այդպես վարվեն: Ջութակի կոնցերտներից առանձնացնում են Բեթհովենի, Շոստակովի չի և Խաչատրյանի գործերը: Շատ եմ սիրում, մանկուց, առանձին անկյուն է ունեցել ինձ համար Բախը: Ժամանակի ընթացքում ճաշակը փոխվում է, բայց Բախի երաժշտությունը միշտ ինձ հետ է»:
Ի՞նչ զգացողություն եք ունենում Հայաստանի բեմում: Կա՞ արդյոք տարբերություն` հարենիքո՞ւմ եք, թե՞ արտերկրում: Մեր հաջորդ հարցն այսպիսին էր: «Իհարկե կա, ու դժվար է ասել՝ որքանով է իմ մեջ ինչ-որ բան փոխվում և որքանով է ունկնդրից կախված այդ փոփոխությունը: Կարծում եմ, երկու կողմն էլ մեծ դեր ունի,- ասաց Ս.Խաչատրյանը և նշեց, որ երբ իր ժողովրդի համար է նվագում, կամա թե ակամա, մոտեցումը, զգացողությունը փոխվում են:
Անվանի ջութակահարը հաճախ է գալիս հայրենիք, բայց կարճ ժամանակով, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցնում տեսնել Հայաստանը, հայաստանյան իրադարձությունների, փոփոխությունների մասին որևէ բան չի կարող ասել:
Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740-ի Ջ. Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը: Ի դեպ, 2005-ին Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակի և ստացել է 1704-ի Ստրադիվարիուս ջութակը, որը տրվում 4 տարով:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

27.09.2013 | 12:29

Երբ ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մինչ այդ ասվում էր` մենք եղել ենք հին ազգ, մեծ ազգ, մենք ունեցել ենք մեր ոգին: Միայն ասվում էր: Այդ տարիներին հայերն իրենց ազգանունը փոխում էին, դնում Հայկունի, Ամատունի, ասում էին, որ իրենք հայկական այդ տոհմերի շարունակությունն են և երգում էին հայրենասիրական երգեր` ռուսական ռոմանսներով, չգիտեին անգամ՝ որն է հայկական երգը: Կոմիտասը բերեց այն, ինչը համարյա հնարավոր է ձեռքով բռնել` հենց այդ ոգին: Այնտեղ կային Հայաստանի աշխարհագրությունը, ամբողջ հայ աշխարհը, որովհետև այդ երգերը արտահայտում էին պատմական բոլոր ժամանակները, մեր լեռները, երկինքը, այն չքնաղ հայրենիքը, որ մենք ունեցել ենք և մեծ մասը կորցրել: Պոլսի թերթերը գրում էին` մենք վերջապես ճանաչում ենք մեզ և անմիջապես ենք ճանաչում»,- ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։

«Արարէ» հայագիտական հիմնադրամի, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համահայկական երիտասարդական կենտրոնի նախաձեռնած «Ճանաչել իմաստություն» ծրագրի 53-րդ հանդիպուման ժամանակ, որը նվիրված էր Կոմիտասին: Նա նաև ընդգծեց, որ խոսքը միայն երգի մասին չէ, այլև տիեզերական օրենքների, որ արտահայտում է տվյալ ժողովրդի էությունը:
«Հիմա, երբ ես գնում եմ Եվրոպա՝ դասախոսության, ինչպե՞ս եվրոպացուն բացատրեմ` ինչ է մեզ համար «Ակնա օրորը»,- ասաց Ա. Շահնազարյանը:- Հայ մայրը, երբ երգում էր օրորը, հավատում էր, որ դա լսել է արևից, որ արևը երգել է իր մանկան համար, և դա լսել է մի մայր, որ գնացել է արևի մոտ` իր երեխայի համար կյանք խնդրելու: Ժողովրդի միֆոլոգիան գալիս է շատ հնուց: Հեռավոր արևի ձայնը կա մեր բոլոր երգերում»:
Հայ ժողովրդի ողջ էությունն է արտահայտվում կոմիտասյան երգերում. կան աշխատանքի երգեր, սիրո, ռազմական, էպիկական, պարային` աշխույժ, դանդաղ: Կոմիտասը 3000 երգ և պարեղանակ է գրառել, որոնցից պահպանվել են մոտ 1500-ը, հնչել են մոտ 300-ը: 1200 նմուշ մինչ օրս որևէ տեղ չի հնչել, դրանք թղթի վրա են:
Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաև հայկական նոտագրությանը: Մեր եկեղեցական երաժշտությունը պահպանվել էր խազերով, բայց շուրջ 400 տարի խազերի բանալին կորած էր: Այդ երգերը հիշողությամբ են երգել և, իհարկե, աղավաղումներ են եղել: Կոմիտասը 20 տարի զբաղվում է խազերի ուսումնասիրությամբ և վերծանում «պարզ խազերը»:
«Հնում և միջնադարում չկար առանձին «երաժիշտ» հասկացություն, կային երաժիշտ փիլիսոփաներ, և երաժշտությունը բացատրվում էր տիեզերական օրենքներով,— ասաց բանախոսը:— 7 ձայները 7 լուսատուներն էին, 12 եղանակները` 12 համաստեղությունները, ամեն լադ համապատասխանում էր մարդու մարմնի որևէ մասին և այլն: Դրա համար Կոմիտասն ասում էր` խազերով զբաղվելու համար պետք է աստղաբաշխություն իմանալ, տիեզերագիտություն, ամբողջ հին մշակույթը»:
Երբ Կոմիտասին տեղափոխում են հոգեբուժարան, նրա ձեռագրերը տարբեր պատճառներով արդեն ցրված էին այս ու այն կողմ: Այդ ձեռագրերի հայտնաբերման գործը շարունակվում է մինչ օրս: Կորած էին համարվում հարյուրավոր երգեր, գիտական աշխատությունների հատվածներ, նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը: Ա. Շահնազարյանն այդ ձեռագրերը ի մի է բերել և 2001-ին հրատարակել իր «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում:
Կոմիտասը ոչ միայն փրկում է մեր ամբողջ մշակույթը, այլև ստեղծում ներդաշնակության նոր համակարգ (աշխարհում կար միայն դասական երաժշտության համակարգը` դասական հարմոնիան): «Նա ստեղծեց բոլորովին նոր հարմոնիա, մենք ունեցանք մեր մտածողությունը»,- ասաց Ա. Շահնազարյանը և նշեց, որ խոսքը ոչ թե երաժշտական կառույցի մասին էր, այլ հայի մտածողության: Այնտեղ կան մեր ճարտարապետական օրենքները և մեր փիլիսոփայությունը: Այդ համակարգը կենտրոնաձիգ է, ոչ թե շղթայաձև` եվրոպականի նման: Այստեղից եզրակացնում են, որ մեր տոմարը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ներկայացնում են: Մեր տոմարը նման է մեր երաժշտության համակարգին, որտեղ չկա նոր տարի, կա կենտրոնում Տարի օր, որ դուրս է տարուց: Ամեն նոտա իր ամիսն ունի, դրա համար մենք ունենք 12 ամիս` յուրաքանչյուրը բաղկացած 30 օրից և 5 օր, այդ 5 օրը տարուց դուրս է համարվում, դա պետք է լինի գարնան և ձմեռվա կենտրոնում, այդ 5 օրվա կենտրոնի օրն էլ Տարի օրն է:
«Մայրություն, բարություն, սեր, խնամք, հավատարմություն. մարդկային պարզ հատկություններն են եղել և՛ տոմարում, և՛ երաժշտության մեջ, ամեն ինչի հիմքում, և երբ սա վերանա, նոր կհասկանան, թե ինչ են կորցրել,— նկատեց բանախոսը:— Ամերիկացի մի ծեր մարդ պատմում է, որ երբ ինքը մանուկ էր, Ամերիկայի գյուղերում մարդիկ օգնում էին իրար: Այնպես են անում, որ փլուզվի այդ համակարգը, ընդհուպ մարդ են սպանում, որովհետև մարդկային այդ պարզ համակարգը շատ «վտանգավոր» է չարի համար: Կոմիտասը մեր քաղաքակրթությունը գտավ մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ: Պոլսի թերթերը գրեցին` մենք սպասում էինք, որ մեր քաղաքակրթության տեսակը կգա ազնվականներից` վերևից, բայց գոմից, ցեխերից է գալիս: Մինչ այդ մտածում էին` չոբան է, հանկարծ հասկացան` չոբան չէ, իրենց եղբայրն է, մի հսկա քաղաքակրթություն պահած-անտեսված մարդ-ժողովուրդ է, հին, բնիկ ժողովուրդ, այդ հողից ծնված»:
Արթուր Շահնազարյանն իր խոսքը եզրափակեց հայտնի մանրապատումով, որ վերաբերում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության շրջանին: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս հնագետին ասում է, որ թանկագին հնություն ունի: Հինգերորդ դարի` փորձում է գուշակել հնագետը: Կաթողիկոսն ասում է` դրանից էլ հին, Քրիստոսից էլ հին, Մովսեսից էլ հին: Դա իմ ազգն է: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար կամ առարկա եք փնտրում։

http://www.irates.am/hy/1380270699
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

17.09.2013 | 14:42

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համանուն միջազգային փառատոնի շրջանակներում միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն հանդես եկան համատեղ համերգով։ Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը առաջին անգամ ներկայացրեց Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը:

2011-ին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Հայաստանում սա նրանց առաջին համատեղ համերգն էր: Անվանի ջութակահարը մինչ համերգը հանդիպեց լրագրողների հետ:
Շատերի մեջ հարց է առաջանում. ազգակցական որևէ կապ ունի՞ ջութակահարը Արամ Խաչատրյանի հետ, և պարտավորեցնո՞ղ է Խաչատրյան ազգանունը: Հետաքրքրվողներին երիտասարդ ջութակահարը ստիպված է հիասթափեցնել, ասելով, որ ինքը Խաչատրյանի թոռը չէ: Նա հավելեց նաև, որ ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը:
Անվանի ջութակահարին խնդրեցի բնորոշել խաչատրյանական երաժշտությունը: Ինչպես և կարելի էր ենթադրել, նա ասաց, որ այդ հարցին լավագույնս կարող է պատասխանել համերգի ժամանակ: Ըստ նրա` Ջութակի կոնցերտը Խաչատրյանի ամենամեծ գործերից է: «Շատերը սխալմամբ նրան համարում են խորհրդային շրջանի կոմպոզիտոր: Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է առանձնահատուկ։ Ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը, նշեց նաև, որ եթե Հայաստանում չես եղել, ծանոթ չես նրա երաժշտությանը, պատմությանը, ի վերջո, եթե արյանդ մեջ չունես այդ երաժշտությունը, դժվար է Խաչատրյան մեկնաբանելը: Խոսքը, իհարկե, այլազգի երաժիշտների մասին էր: Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտություն՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունում դրսի հանդիսատեսը: Նրանց համար ժողովրդականը շատ հետաքրքիր է և էկզոտիկ: Երաժշտի կարծիքով՝ դա նաև նրանից է, որ մեր ֆոլկլորը շատ խոր և յուրահատուկ է, ինչը չես կարող ասել ուրիշ ֆոլկլորների մասին:
«Կա՞ն ստեղծագործություններ, որ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ձեր համերգային ծրագրերում, և ինչո՞վ է պայմանավորված` սեփակա՞ն նախընտրությամբ, թե՞ հանդիսատեսի համակրանքով»: Անդրադառնալով «Իրատես de fato»-ի այս հարցին, Ս. Խաչատրյանն նշեց, որ երաժշտությունը, նախ և առաջ, պետք է անցնի իր միջով, ինքը պետք է սիրի ու զգա այդ երաժշտությունը: «Այն գործը, որ ես չեմ սիրում, երբեք չեմ կատարում,— ասաց նա,- եթե անգամ այդ գործերը շատ հայտնի են ու սիրված: Ոչ միայն ես, բոլոր երաժիշտները պետք է այդպես վարվեն: Ջութակի կոնցերտներից առանձնացնում են Բեթհովենի, Շոստակովի չի և Խաչատրյանի գործերը: Շատ եմ սիրում, մանկուց, առանձին անկյուն է ունեցել ինձ համար Բախը: Ժամանակի ընթացքում ճաշակը փոխվում է, բայց Բախի երաժշտությունը միշտ ինձ հետ է»:
Ի՞նչ զգացողություն եք ունենում Հայաստանի բեմում: Կա՞ արդյոք տարբերություն` հարենիքո՞ւմ եք, թե՞ արտերկրում: Մեր հաջորդ հարցն այսպիսին էր: «Իհարկե կա, ու դժվար է ասել՝ որքանով է իմ մեջ ինչ-որ բան փոխվում և որքանով է ունկնդրից կախված այդ փոփոխությունը: Կարծում եմ, երկու կողմն էլ մեծ դեր ունի,- ասաց Ս.Խաչատրյանը և նշեց, որ երբ իր ժողովրդի համար է նվագում, կամա թե ակամա, մոտեցումը, զգացողությունը փոխվում են:
Անվանի ջութակահարը հաճախ է գալիս հայրենիք, բայց կարճ ժամանակով, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցնում տեսնել Հայաստանը, հայաստանյան իրադարձությունների, փոփոխությունների մասին որևէ բան չի կարող ասել:
Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740-ի Ջ. Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը: Ի դեպ, 2005-ին Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակի և ստացել է 1704-ի Ստրադիվարիուս ջութակը, որը տրվում 4 տարով:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:

http://www.irates.am/hy/1379414723
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

]«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

25.07.2013 | 14:38

Վերդիի և Վագների 200-ամյակներին նվիրված համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է այս համերգաշրջանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:
Հնչելու են արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից:
«1813 թվականը աշխարհին տվեց օպերային երկու գերհանճար` իտալական օպերայի Վերդիին և գերմանական օպերայի Վագներին, որոնք ամբողջ կյանքում արտաքուստ իրար հետ պայքարեցին, բայց ներքուստ, համոզված եմ, իրար շատ գնահատում էին,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:— Մանավանդ որ Վերդին «Աիդայից» հետո երկար տարիներ օպերա չգրեց, ասաց` իմաստ չունի այնպես գրել, ինչպես գրել եմ, եթե հիմա գրեմ, ուրիշ բան պետք է լինի: Եվ Վերդին գրեց «Օթելլոն» ու «Ֆալստաֆը»: Վագների ազդեցությունն ակնհայտ էր: Ես միշտ մտածում եմ, որ եթե Վերդին վեց տարի քիչ ապրեր, եթե չունենար «Օթելլոն» և «Ֆալստաֆը», պատմության առաջ նա կլիներ ուրիշ կոմպոզիտոր»:
Էդուարդ Թոփչյանը նշեց, որ մեր երգիչները կրթված են իտալական ուղղությամբ, ինչը հրաշալի է, բայց Վագներ, փաստորեն, մեզ մոտ չեն երգում, կամ եթե փորձում են երգել, առայժմ շատ հաջողված փորձեր չեն դրանք:
Է. Թոփչյանը ուրախալի փաստ է համարում այն, որ Երևանում Վագներ են կատարելու Հասմիկ Պապյանի հետ: Համագործակցությունը կշարունակվի: Կան նաև նոր մտահղացումներ, գուցե դրսից հրավիրեն ամբողջ մի կազմ կամ երկու-երեք դերակատարների` Հայաստանում Վագների օպերաներից կատարելու համար:
«Հա՞յ, թե՞ այլազգի կոմպոզիտորներն են ավելի շատ գրավում ֆիլհարմոնիկի ունկնդրին»:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին, Էդուարդ Թոփչյանն ասաց, որ եթե մեկն ասի, թե Վագները օտար է, գերմանացիներինն է, կամ Պուչինին իտալացիներինն է, կամ Բախը գերմանացիներինը, ինքը պատրաստ է վիճելու:
«Նրանք բոլորն իմն են: Եթե կասկածում եք, ես կապացուցեմ: Նույն կերպ Արամ Խաչատրյանն է իմը, Տիգրան Մանսուրյանը: Մենք հայ ազգանուններ ունեցող կոմպոզիտորների գործեր շատ ենք կատարում, բայց ես Երկանյանին չեմ կատարում, որովհետև նա հայ է, ես սիրում եմ այդ երաժշտությունը: Ես Վերդիով ծնվել-մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞: Հայ է: Երաժշտությունն ազգություն չունի: Խաչատրյան կատարելիս մտածում ենք, որ գերհանճարեղ երաժշտություն ենք նվագում: Իհարկե, հիանալի է, որ աշխարհին տվել ենք նման կոմպոզիտորներ, որ մենք էլ ունենք մեր բաժինը համաշխարհային երաժշտության ասպարեզում»:
Պարոն Թոփչյանը կոպիտ սխալ է համարում այն, որ անընդհատ ուզում ենք քաղաքականացնել երաժշտությունը, նրա կարծիքով, դրա պատճառն այն տգեղ հայտարարությունն է, թե ֆիլհարմոնիկը հայկական երաժշտություն քիչ է կատարում:
«Շատ-շատ է կատարում, ուղղակի հիմա կատարելը դրոշակ ենք դարձնում, առաջ լուռ էինք կատարում, ով չէր ուզում, չէր նկատում,— ասաց նա, կրկին շեշտելով, որ երաժշտությունը Բախ է, Վերդի, Պուչինի, Չայկովսկի:— Չակովսկին ինչ է, ռո՞ւս է: Ի՞մը չէ, ես դրանով ապրել եմ, ապրում եմ և ապրելու եմ: Այն պահին, երբ ես Չայկովսկի եմ նվագում, կամ ես եմ ռուս, կամ նա ռուս չէ: Եվ ցանկացած երաժիշտ, չեմ ուզում ինձ առանձնացնել: Գիտեք, բոլորը իրենց լեզուներով են խոսել, բոլորը եղել են համամարդկային, դա է ամբողջ հրաշքը»:
Հավելենք, որ նոր համերգաշրջանում ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

http://www.irates.am/hy/1374748833
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից

Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից

24.07.2013 | 19:27

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանի ամփոփիչ համերգը նվիրված է Վերդիի և Վագների 200-ամյակներին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Վիեննայի Շտացօպերի աշխարհահռչակ մեներգչուհի, ՀՀ Ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից:

«Քանի որ աշխարհն այս տարի մեծարում է Վագներին և Վերդիին, մենք չէին կարող անմասն մնալ, պետք է մեր հարգանքի տուրքը մատուցեինք այս մեծություններին»,— այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասմիկ Պապյանը:

Երգչուհին Հայաստանում անցկացնում է ամառային արձակուրդները, համերգը նախապես ծրագրված չի եղել, բայց ասում է, որ ֆիլհարմոնիկի տնօրինության նման առաջարկը մերժել չէր կարող:

«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ամիսների աշխատանք էր պետք, բայց հույս ունեմ, որ լավ համերգ է լինելու»,-ասաց նա:

Վերջին անգամ ֆիլհարմոնիկի հետ Հասմիկ Պապյանը ելույթ է ունեցել 22 տարի առաջ: Չգիտի, թե ինչու է այդպես ստացվել, բայց այս «վերադարձը» շատ կարևոր է համարում:

Երգչուհին նշեց նաև, որ Հայաստանում Վագներ երբեք չի հնչում, պետք է այնպես անել, որ մեր ժողովուրդը չզրկվի նման երաժշտության հետ շփվելու հնարավորությունից, փոքր ինչ կտրվի առօրյա հոգսերից և գործ ունենա բարձր արժեքների հետ:

«Մի առիթով ասել եք, որ «Անուշ» երգելու եք միայն հայրենի բեմում»:

Անդրադառնալով այս դիտարկմանը` երգչուհին ասաց, որ «Անուշի» դերերգը երգել է աշխարհի տարբեր բեմերում, նաև` Հայաստանում: «Երկու տարի առաջ` իմ բեմական գործունեության 25 ամյակին ես ասացի, որ ամբողջ աշխարհում կերգեմ ամեն ինչ, բայց «Անուշ» այլևս չեմ կատարի: «Անուշն»ինձ համար փակված էջ է, թող երիտասարդ աղջիկները երգեն»,- հստակեցրեց նա:

Հասմիկ Պապյանը ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորների հետ:
Նրա հայտնի դերերգերից են Աիդան, Նորման (կատարել է ավելի քան 150 անգամ աշխարհի տարբեր բեմերում), Լեդի Մակբեթը, Լեոնորան («Ճակատագրի ուժը»), Տոսկան, Դոննա Աննան, Աբիգայլը («Նաբուկո»),

Միմին, Պամինան, Մաթիլդան («Վիլհելմ Տել»), Էլիզաբեթը («Դոն Կարլոս»), Դեզդեմոնան, Միքայելան, Սալոմեն և այլ առաջատար դերերգեր:

Երգչուհու երկացանկում կենտրոնական դեր են զբաղեցնում Վերդիի օպերաները (13 դերերգ), իսկ վագներյան օպերաներից Սենտայի և Իզոլդայի դերակատարումները համարվել են նրա դերասանական կարիերայի գագաթնակետը:

http://www.irates.am/hy/1374679736

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ