«Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

«Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

09.03.2013 | 22:51

«Անցյալ տարի` սեպտեմբերին, նկարիչների միությունում բացվեց իմ անհատական ցուցահանդեսը: Երկու օր անց ցուցասրահ եկավ Հակոբ Հակոբյանը,- պատմում է գեղանկարչուհի Նինա Աղավելյանը:-Կանգնեց դռների արանքում, ասաց` ինչո ՞ ւ ինձ չես հրավիրել: Ասացի` վարպետ, չհամարձակվեցի: Ավելացրեց` իսկ ինձ ուրիշ նկարիչներ են հրավիրել, ասել են, որ միությունում հետաքրքիր ցուցահանդես կա: Թևանցուկ`շրջեցինք ցուցասրահում: Ամեն նկարի առաջ երկար կանգնում էր: Ես հարցեր էի տալի: Ասաց` զարմանահրաշ է, ասաց` գույներն ուրիշ տեսակ են հնչում: Նույնիսկ չզլացավ, կանգնեց գրասեղանի մոտ, հիշողությունների տետրում գրառում թողեց: Իմ ամենահետաքրքիր այցելուներից էր: Ես համոզվեցի, որ մարդը որքան զորեղ, այնքան պարզ կարող է լինել»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետոսկեծիրանյան մտորումներ

Հետոսկեծիրանյան մտորումներ

16.07.2012 | 20:01

«Պարոն, ի՞նչ կարծիք ունեք «Ոսկե ծիրան» փառատոնի ընդհանուր որակի մասին` համեմատած ծիրանների որակի հետ»: Սա փառատոնի ընթացքում հնչող լավագույն հարցն է` ըստ Փիթեր վան Բյուրենի

հումորային էսսեի («Ոսկե ծիրան» օրաթերթ, «Մինչ հաջորդ տարի» 15.07.2012): Մինչ հաջորդ տարի, չգիտեմ, բայց դեռևս ոսկեծիրանյան «խմորումները» շարունակվում են: Պատասխան չգտած հարցերն էլ շատ-շատ են: Ինչո՞ւ հայ կինոն զարգացում չի ապրում: Ինչո՞ւ կինոթատրոններ չունենք: Ինչո՞ւ պետական հոգածություն չկա: Ինչո՞ւ է կոմերցիոն կինոն այդքան ցածրարժեք, եթե լավ ֆիլմ նկարահանելու համար, իսկապես ամենակարևորը շատ փողն ու բարձրակարգ տեխնիկան է: Ինչո՞ւ են լավ ֆիլմերը մնում դարակներում և այլն: Ոսկեծիրանյան անցուդարձից հետո հեշտ չէ նորից վերադառնալ իրականություն, ուր լավ կինո հասկացողությունը ոչ մի կերպ չի կապվում հայ կինոյի հետ: Պահանջարկ-առաջարկի մասին խոսակցություներն այլևս համոզիչ չեն: Փառատոնի ընթացքում երիցս համոզվեցինք, որ լավ կինոն ունի հանդիսատես: Ես այնքան էլ կողմ չեմ, որ «անգրախանութ» Երևանին գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոս շնորհելը անլուրջ քայլ է, որ կինոթատրոն, կինո’ չունեցող, ճղճիմ սերիալներով հագեցած մեր քաղաքային մթնոլորտին անհարիր է միջազգային կինոփառատոնը: Լավ է, որ դրանք կան, ունեցածը կռվախնձորի վերածելու փոխարեն, կարելի է ի նպաստ օգտագործել, քաղել առավելագույնը, աշխարհին զարմացնելու ճիգերը օգատգործել նաև մեր իրականությունը բարեփոխելու համար: Նշեմ, որ փառատոնի կազմակերպիչները բազմիցս նշել են, որ ոսկեծիրանյան քաղաքականության հիմքում հայ կինոյի զարգացումն է և հայկական լավ կինոն աշխարհին ներկայացնելը: Ինչը բնական է: Առայժմ, ունենք այն, ինչ ունենք: Հարց` ե՞րբ են, ի վերջո, հայկական ֆիլմերը իրապես հետաքրքրություն ներկայացնելու` թե’ դրսի, թե’ ներսի հանդիսատեսի համար: Հազարամյակների մշակույթ ունեցող, կինոյի և գրքի համաշխարհային անցուդարձն ապահովող մեր փոքրիկ երկրի համար, հուսանք, որ անհնար չէ գեղեցիկ փաթեթում նաև գեղեցիկ արտադրանք ունենալը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը

15.07.2012 | 22:10

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այսօր նշվում էր նաև Վարդավառի տոնը: Երևան քաղաքի գրեթե բոլոր անկյուններում վաղ առավոտից ջրով լիքը դույլեր էին սպասում անցորդներին: Բարձրահարկերի բնակիչները նույնպես «ապահովում» էին քաղաքացիների տոնական անցուդարձը: Թե ինչ կլիներ աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրանին», եթե մեր մայրաքաղաք ժամանած հյուրերը պատահաբար մասնակից դառնային Վարդավառին, դժվար է ասել: Բարեբախտաբար միջադեպեր չգրանցվեցին, կինոաշխարհի կարևոր իրադարձությունն ավարտվեց մի վերջին ասուլիսով, որի ընթացքում «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամներն ամփոփեցին փառատոնն ու մրցութային ծրագրի արդյունքները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը 15.07.2012 | 22:10 «Ոսկե ծիրան»

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին

10.07.2012 | 11:39

«Օրվա միակ դրական լուրը». «Իրատես de facto»-ի էլեկտրոնային կայքի «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված հրապարակմանն այսպես էին արձագանքել ընթերցողները: Օրվա դրական լուրը համաշխարհային կինոյի կարևոր իրադարձություններից է նաև: 
Մայրաքաղաք Երևանի համար ոսկեծիրանյան «տրամադրություններն» սկսվել էին մինչ փառատոնի մեկնարկը: Շուրջ մեկ ամիս և ավելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պարբերաբար լրագրողներին տեղեկացնում էին սպասվող իրադարձությունների, անակնկալների մասին, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էին ֆիլմեր` դարձյալ լրագրողների համար:
Մեր երկրի, մեր կինոյի համար կարևոր այս իրադարձությունը, որ տարեցտարի դառնում է է՛լ ավելի նշանակալից, անշուշտ, թերություններից էլ զերծ չի մնում:
Փառատոնի կազմակերպիչներն առանձնակի նշանակություն են տալիս «Հայկական համայնապատկեր» ծրագրին, առհասարակ, հայ կինոյի պրոպագանդմանն ու զարգացմանը, սակայն դժգոհություններ են նկատվում մրցույթից դուրս մնացող հայկական ֆիլմերի հեղինակների շրջանում: Շշուկները համոզիչ են թվում, երբ, օրինակ, միջազգային հեղինակավոր փառատոներում ուշադրության արժանացած «Հայկական հացը» ֆիլմը մի կերպ է հայտնվում մրցութային ֆիլմերի ցուցակում, բայց նույն ծրագրի շրջանակներում հանդիպում ես «Հայկական ռապսոդիաներ» կասկածելի ծագմամբ ֆիլմին: Կինոգետ չլինելով, ինձ թույլ եմ տալիս ասել, որ «Ռապսոդիան» հեշտությամբ կարող էր գլխավորել, օրինակ, տարվա անհեթեթություն համարվող ֆիլմերի տասնյակը: Թե ինչպես է նա գոհացրել խստապահանջ ժյուրիին, դժվար է ասել:
Կազմակերպական գրեթե անթերի աշխատանքին, որպես լրագրող, ականատես եմ եղել ինքս: Բնական եմ համարում այն, որ լրագրողն ավելի շուտ մասնակից է, քան հանդիսատես, ավելի շատ աշխատում է (լուսաբանում), քան վայելում ոսկեծիրանյան «բարիքները»: Որպես կանոն, հավատարմագրված լրագրողների առջև դռներ չեն փակվում, բայց երբ լրագրողն ուզում է պաշտոնական հանդիսություններին (տվյալ դեպքում` փառատոնի բացմանը) ականատես լինել և լուսաբանել, հայտնվում է ազատ նստատեղ գտնելու խնդրի առջև: Սա արդեն «երևանյան ռասպոդիաներ» շարքից է, ուր տհաճ միջադեպերը չեն ուշանում: Երբ հրավիրատոմսիդ վրա նշված է, որ մուտքն ազատ է, նշանակում է` քեզ ուղեկցելու են վերևի օթյակ և դեռ աչքներն էլ վրադ են պահելու, որ նստելատեղ ունեցող հրավիրյալների տեղը չզբաղեցնես: Իսկ երբ ինձ ուղեկցող տղան ասաց, որ պետք է անկյունում կանգնեմ, անակնկալի եկած հակադարձեցի` «Լրագրողին անկյուն եք կանգնեցնում, հա՞»: Վերջինիս զարմանքն էլ չուշացավ: Հարցրեց` ո՛ր լրատվամիջոցից եմ: Անգամ «թույլ տվեց» ինձ անկյունից դուրս գալ ազատ տարածք և դեռ բյուրեղյա մաքրությամբ «Նոյ» հյուրասիրեց:
Ես հասկանում եմ, որ նման հեղինակավոր փառատոնին կարելի է և հոտնկայս հետևել, ձայնագրիչը, պայուսակը, թուղթ ու գրիչը հատակին տեղադրել, մի կերպ տեղավորվել աստիճաններին: Բայց այնքան էլ տրամաբանական չեմ համարում լուսաբանելու հրավիրված լրագրողին «անկյուն կանգնեցնելը» (տվյալ դեպքում` ինձ), երբ գործընկերներիցդ շատերն առաջին շարքերն են զբաղեցնում: Գուցե փառատոնը լրագրողական հատուկ սանդղակնե՞ր է սահմանել, որին դեռևս տեղյակ չեմ: Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջին անգամ եմ հավատարմագրված լրագրողի կարգավիճակով մասնակցում փառատոնին, բայց քանի որ անդրադարձել եմ մինչփառատոնյան բոլոր իրադարձություններին և նույն անաչառությամբ անդրադառնալու եմ հետայսու, օթյակային միջադեպն անտեսել չէի կարող: Այսքանը:

http://www.irates.am/hy/1341905410

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»

09.07.2012 | 20:44

Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում` Եվրոպական մշակութային ընկերության առաջարկով:
«Ինձ խնդրեցին ներկայացնել հայկական պատմությունը, շատ հուզիչ պահ էր: Ես համաձայնեցի ծրագրին մասնակցել` պայմանով, որ ազատ ստեղծագործեմ և կարողանամ Թուրքիայում ֆիլմիս մեջ պարզ և հստակ ներկայացնել «ցեղասպանություն» բառը,— այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էրիկ Նազարյանը:— Այս պատմությունը ծնվել է 2007-ի հունվարի 19-ին, երբ սպանեցին Հրանտ Դինքին: Շրջադարձ էր ինձ համար: Զգացի, որ առաջին անգամ ստեղծելու եմ մի գործ, որի միջոցով սփյուռքահայի հոգեբանությունը կներկայացնեմ ոչ հայ հանդիսատեսին»:
Անցյալ տարի «Պոլիսը» ցուցադրվեց Ստամբուլի կինոփառատոնում: Մեր հարցին` «Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը Թուրքիայում», Էրիկ Նազարյանը պատասխանեց, որ խնդիրներ չեն եղել, ավելին` խոստացել են ֆիլմը ցուցադրել Թուրքիայի տարբեր քաղաքներում:
«Պոլիսը» ցուցադրվել է Սարաևոյում, Դուբայում, Բրազիլիայում, նաև Լոնդոնում` Հրանտ Դինքի հիշատակին, որտեղ հանդիսատեսների 30 տոկոսից ավելին թուրքեր են եղել, 50 տոկոսը` հայ, 10 տոկոսը` եվրոպացի:
«Թուրքիայի հանդուրժողականությունը ֆիլմի նկատմամբ ինչպե՞ս եք բացատրում, այն դեպքում, երբ Եղեռնի թեմայով որոշ ֆիլմեր դժգոհության մեծ ալիք են բարձրացնում: Մանավանդ որ համարձակորեն օգտագործվել է «եղասպանություն բառը,- հարցրինք ռեժիսորին:
«Ես հենց սկզբից իմ պայմաններն առաջարկեցի,-ասաց նա:— Երբ հարցրին` հնարավո՞ր է «ցեղասպանություն» բառը փոխարինել «Մեծ եղեռն»-ով, ասացի, որ Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են, ինչ եղել է մեզ հետ, բառիս բուն իմաստով, ցեղասպանություն է: Պետք է խոսվի Ցեղասպանության մասին: Երևի ճակատագիր է, որ ես գնում եմ Հայաստանից Լոս Անջելես, Լոս Անջելեսից` Ստամբուլ: Քաղաքականությունն իր գործն անում է, բայց երկրների միջև կապը ստեղծվում է կինոյի, մշակույթի միջոցով: Ինչպես ասում են` եթե ուզում ես համաշխարհային պատմությունը ներկայացնել, քո ժողովրդի պատմությունը ներկայացրու, բայց ո՛չ քո ժողովրդի համար»:
Ամերիկաբնակ ռեժիսորի համոզմամբ` մենք մեծ պոտենցիալ ունենք, բայց ցեղասպանության հարցում մեր սխալն այն է, որ մենք մեզ ենք քարոզում: «Պետք է փոխել մոտեցումը,- ասաց նա:- Այսօրվա գլոբալ աշխարհում ապրող հայ երիտասարդը պետք է այնպիսի թեմաներ բարձրացնի, որ հետաքրքիր լինեն նաև օտարերկրացուն»:
Էրիկ Նազարյանը տեղեկացրեց նաև, որ մոտակա տարիներին նպատակ ունի մեծամասշտաբ ֆիլմ նկարելու ցեղասպանության մասին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են» 09.07.2012 | 20:44 Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր

Заметка

Անդրեյ Տարկովսկին ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ

Անդրեյ Տարկովսկին  ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ

02.06.2012 | 08:07

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում այս տարի կնշվեն ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ, ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ և ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿՈՒհոբելյանները:
Նշանավորելով Յուրի Երզնկյանի ոչ միայն ռեժիսորական, այլև մանկավարժական բեղուն գործունեությունը` նրա 90-ամյակին նվիրված ծրագրում կընդգրկվեն անվանի ռեժիսորի և նրա աշակերտների գործերը: Ծրագիրը կկրի «Յուրի Երզնկյանը և իր արվեստանոցը» խորագիրը: Մասնավորապես, կներկայացվեն Երզնկյանի «Խաթաբալա», Հարություն Խաչատրյանի «Կոնդ»,Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը»Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում»Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա»Արուսյակ Արիստակեսյանի «Յո երթաս» ֆիլմերը: Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ծրագրում կներկայացվի նրա «Երկունք» ֆիլմը:
Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը, Ծրագիրը կիրականանա ԱՊՀ երկրների կինոծրագրի շրջանակներում` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» և «Սոլյարիս» ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Տարկովսկին ինչ-որ չափով կապված է նաև հայ կինոյի հետ: Նրա խոսքով` Անդրեյ ՏարկովսկինԲագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմի գեղարվեստական ղեկավարն է, Արա Ահարոնյանի «Երազ» ֆիլմի սցենարի հեղինակը: Վերջինս հետաքրքիր է նաև նրանով, որ այնտեղ խաղում է Տիգրան Մանսուրյանը: Ծրագիրը կներառի նաև Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի` Տարկովսկուն նվիրված «Անդրեյ» ֆիլմը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների կինոծրագիրը կներառի ԱՊՀ երկրների շուրջ 20 ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ: ԱՊՀ երկրների կինոգործիչների արդեն երկրորդ տարին կայացող հավաքը նպատակ ունի քննարկել կառույցի ներսում կինոյի ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները և համատեղ արտադրության հեռանկարները:
Հավելենք, որ ռուսական կինոյի ամենաանկախ ռեժիսորներից մեկը` Վադիմ Աբդրաշիտովը, կարժանանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Կինոյի վարպետ մրցանակի: Ռուսական և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Սոկուրովին, որին Եվրոպական կինոակադեմիան դասում է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների թվում, կշնորհվի Ամենայն հայոց կաթողիկոսի մրցանակ՝ հոգևոր արժեքներին դավանելու համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Անդրեյ Տարկովսկին ինչ-որ չափով կապված է նաև հայ

Заметка

Կներկայացվեն Արշիլ Գորկուն և Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմեր

Կներկայացվեն Արշիլ Գորկուն և Երվանդ Քոչարին  նվիրված ֆիլմեր

02.06.2012 | 02:57

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում են տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած տարվա լավագույն ֆիլմերը:
«Ոչ բոլոր ռեժիսորները ներկա կլինեն փառատոնին՝ զբաղվածության և այլ պատճառներով, ամեն դեպքում, մենք հարկ համարեցինք ծրագրում ընդգրկել այնպիսի ֆիլմեր, որոնք մեծ ճանաչում են ստացել այս տարվա ընթացքում»,-ասաց փառատոնի միջազգային բաժնի ղեկավարՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նշելով, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են նաև հայազգի մեծանուն արվեստագետներ Երվանդ Քոչարին և Արշիլ Գորկուն նվիրված ֆիլմեր:
Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկարահանել է Գորկու թոռը` ԿՈՍԻՄԱ ՍՊԵՆԴԵՐԸ: Ֆիլմը կոչվում է «Առանց Գորկու»: Համատեղ կներկայացվի նաև ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԻ «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմը:
Նշենք, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և կներկայացնեն ֆիլմերը:

Կներկայացվեն Արշիլ Գորկուն և Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմեր

«Ոսկե ծիրանի» բարեկամներն ու Կաննի փառատոնը

  «Ոսկե ծիրանի» բարեկամներն ու Կաննի փառատոնը

27.05.2012 | 08:52

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե ծիրան»կինոփառատոնի հյուրը:
Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Նախ պետք է նշել իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005-ին «Ոսկե ծիրանում» շնորհվեց«Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետև` 2007-ին, Քիարոսթամին Երևան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների շրջանում, ինչի արդյունքում հայ, վրացի և թուրք ուսանողները ստեղծեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր:
2011-ին Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է «Աստվածային շարժիչներ» իր նոր ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ, ինչպես միշտ, խելագարի ցնորք: 2007-ին «Ոսկե ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007-ի մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է՝ իր«Դրախտ. սեր» ֆիլմով:

Կաննում է նաև Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երևան ժամանեց 2006-ին, որպես վավերագրող, իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010-ին, փառատոնում ներկայացրեց «Իմ երջանկություն» ֆիլմը և արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին: Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում և համարվում է մրցանակի հավակնորդ:
«Հույս ունենք, որ այս ռեժիսորները, ինչպես նախորդ տարիների մեր հյուրերից շատերը, իրենց նոր ֆիլմերով առաջիկայում կայցելեն Երևան` ներկայանալու նաև հայ հանդիսատեսին»,-ասվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

 Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

24.05.2012 | 00:04

«Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:
Այս մասին տեղեկացնում են միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում տեղի է ունեցել երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը, որին ներկա են եղել Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերներ:
Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700) աշխարհի շուրջ 70 երկրից: Փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010-ին Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Գլխավոր հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և մշակույթի նախարարությունը:

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա

16.11.2012 | 13:27

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա» ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը՝ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով:
Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:
http://www.irates.am/hy/1353058177