Հետոսկեծիրանյան մտորումներ

Հետոսկեծիրանյան մտորումներ

16.07.2012 | 20:01

«Պարոն, ի՞նչ կարծիք ունեք «Ոսկե ծիրան» փառատոնի ընդհանուր որակի մասին` համեմատած ծիրանների որակի հետ»: Սա փառատոնի ընթացքում հնչող լավագույն հարցն է` ըստ Փիթեր վան Բյուրենի

հումորային էսսեի («Ոսկե ծիրան» օրաթերթ, «Մինչ հաջորդ տարի» 15.07.2012): Մինչ հաջորդ տարի, չգիտեմ, բայց դեռևս ոսկեծիրանյան «խմորումները» շարունակվում են: Պատասխան չգտած հարցերն էլ շատ-շատ են: Ինչո՞ւ հայ կինոն զարգացում չի ապրում: Ինչո՞ւ կինոթատրոններ չունենք: Ինչո՞ւ պետական հոգածություն չկա: Ինչո՞ւ է կոմերցիոն կինոն այդքան ցածրարժեք, եթե լավ ֆիլմ նկարահանելու համար, իսկապես ամենակարևորը շատ փողն ու բարձրակարգ տեխնիկան է: Ինչո՞ւ են լավ ֆիլմերը մնում դարակներում և այլն: Ոսկեծիրանյան անցուդարձից հետո հեշտ չէ նորից վերադառնալ իրականություն, ուր լավ կինո հասկացողությունը ոչ մի կերպ չի կապվում հայ կինոյի հետ: Պահանջարկ-առաջարկի մասին խոսակցություներն այլևս համոզիչ չեն: Փառատոնի ընթացքում երիցս համոզվեցինք, որ լավ կինոն ունի հանդիսատես: Ես այնքան էլ կողմ չեմ, որ «անգրախանութ» Երևանին գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոս շնորհելը անլուրջ քայլ է, որ կինոթատրոն, կինո’ չունեցող, ճղճիմ սերիալներով հագեցած մեր քաղաքային մթնոլորտին անհարիր է միջազգային կինոփառատոնը: Լավ է, որ դրանք կան, ունեցածը կռվախնձորի վերածելու փոխարեն, կարելի է ի նպաստ օգտագործել, քաղել առավելագույնը, աշխարհին զարմացնելու ճիգերը օգատգործել նաև մեր իրականությունը բարեփոխելու համար: Նշեմ, որ փառատոնի կազմակերպիչները բազմիցս նշել են, որ ոսկեծիրանյան քաղաքականության հիմքում հայ կինոյի զարգացումն է և հայկական լավ կինոն աշխարհին ներկայացնելը: Ինչը բնական է: Առայժմ, ունենք այն, ինչ ունենք: Հարց` ե՞րբ են, ի վերջո, հայկական ֆիլմերը իրապես հետաքրքրություն ներկայացնելու` թե’ դրսի, թե’ ներսի հանդիսատեսի համար: Հազարամյակների մշակույթ ունեցող, կինոյի և գրքի համաշխարհային անցուդարձն ապահովող մեր փոքրիկ երկրի համար, հուսանք, որ անհնար չէ գեղեցիկ փաթեթում նաև գեղեցիկ արտադրանք ունենալը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը

15.07.2012 | 22:10

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այսօր նշվում էր նաև Վարդավառի տոնը: Երևան քաղաքի գրեթե բոլոր անկյուններում վաղ առավոտից ջրով լիքը դույլեր էին սպասում անցորդներին: Բարձրահարկերի բնակիչները նույնպես «ապահովում» էին քաղաքացիների տոնական անցուդարձը: Թե ինչ կլիներ աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրանին», եթե մեր մայրաքաղաք ժամանած հյուրերը պատահաբար մասնակից դառնային Վարդավառին, դժվար է ասել: Բարեբախտաբար միջադեպեր չգրանցվեցին, կինոաշխարհի կարևոր իրադարձությունն ավարտվեց մի վերջին ասուլիսով, որի ընթացքում «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամներն ամփոփեցին փառատոնն ու մրցութային ծրագրի արդյունքները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Ոսկե ծիրանն» ու հայկական Վարդավառը 15.07.2012 | 22:10 «Ոսկե ծիրան»

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին

10.07.2012 | 11:39

«Օրվա միակ դրական լուրը». «Իրատես de facto»-ի էլեկտրոնային կայքի «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված հրապարակմանն այսպես էին արձագանքել ընթերցողները: Օրվա դրական լուրը համաշխարհային կինոյի կարևոր իրադարձություններից է նաև: 
Մայրաքաղաք Երևանի համար ոսկեծիրանյան «տրամադրություններն» սկսվել էին մինչ փառատոնի մեկնարկը: Շուրջ մեկ ամիս և ավելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պարբերաբար լրագրողներին տեղեկացնում էին սպասվող իրադարձությունների, անակնկալների մասին, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էին ֆիլմեր` դարձյալ լրագրողների համար:
Մեր երկրի, մեր կինոյի համար կարևոր այս իրադարձությունը, որ տարեցտարի դառնում է է՛լ ավելի նշանակալից, անշուշտ, թերություններից էլ զերծ չի մնում:
Փառատոնի կազմակերպիչներն առանձնակի նշանակություն են տալիս «Հայկական համայնապատկեր» ծրագրին, առհասարակ, հայ կինոյի պրոպագանդմանն ու զարգացմանը, սակայն դժգոհություններ են նկատվում մրցույթից դուրս մնացող հայկական ֆիլմերի հեղինակների շրջանում: Շշուկները համոզիչ են թվում, երբ, օրինակ, միջազգային հեղինակավոր փառատոներում ուշադրության արժանացած «Հայկական հացը» ֆիլմը մի կերպ է հայտնվում մրցութային ֆիլմերի ցուցակում, բայց նույն ծրագրի շրջանակներում հանդիպում ես «Հայկական ռապսոդիաներ» կասկածելի ծագմամբ ֆիլմին: Կինոգետ չլինելով, ինձ թույլ եմ տալիս ասել, որ «Ռապսոդիան» հեշտությամբ կարող էր գլխավորել, օրինակ, տարվա անհեթեթություն համարվող ֆիլմերի տասնյակը: Թե ինչպես է նա գոհացրել խստապահանջ ժյուրիին, դժվար է ասել:
Կազմակերպական գրեթե անթերի աշխատանքին, որպես լրագրող, ականատես եմ եղել ինքս: Բնական եմ համարում այն, որ լրագրողն ավելի շուտ մասնակից է, քան հանդիսատես, ավելի շատ աշխատում է (լուսաբանում), քան վայելում ոսկեծիրանյան «բարիքները»: Որպես կանոն, հավատարմագրված լրագրողների առջև դռներ չեն փակվում, բայց երբ լրագրողն ուզում է պաշտոնական հանդիսություններին (տվյալ դեպքում` փառատոնի բացմանը) ականատես լինել և լուսաբանել, հայտնվում է ազատ նստատեղ գտնելու խնդրի առջև: Սա արդեն «երևանյան ռասպոդիաներ» շարքից է, ուր տհաճ միջադեպերը չեն ուշանում: Երբ հրավիրատոմսիդ վրա նշված է, որ մուտքն ազատ է, նշանակում է` քեզ ուղեկցելու են վերևի օթյակ և դեռ աչքներն էլ վրադ են պահելու, որ նստելատեղ ունեցող հրավիրյալների տեղը չզբաղեցնես: Իսկ երբ ինձ ուղեկցող տղան ասաց, որ պետք է անկյունում կանգնեմ, անակնկալի եկած հակադարձեցի` «Լրագրողին անկյուն եք կանգնեցնում, հա՞»: Վերջինիս զարմանքն էլ չուշացավ: Հարցրեց` ո՛ր լրատվամիջոցից եմ: Անգամ «թույլ տվեց» ինձ անկյունից դուրս գալ ազատ տարածք և դեռ բյուրեղյա մաքրությամբ «Նոյ» հյուրասիրեց:
Ես հասկանում եմ, որ նման հեղինակավոր փառատոնին կարելի է և հոտնկայս հետևել, ձայնագրիչը, պայուսակը, թուղթ ու գրիչը հատակին տեղադրել, մի կերպ տեղավորվել աստիճաններին: Բայց այնքան էլ տրամաբանական չեմ համարում լուսաբանելու հրավիրված լրագրողին «անկյուն կանգնեցնելը» (տվյալ դեպքում` ինձ), երբ գործընկերներիցդ շատերն առաջին շարքերն են զբաղեցնում: Գուցե փառատոնը լրագրողական հատուկ սանդղակնե՞ր է սահմանել, որին դեռևս տեղյակ չեմ: Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջին անգամ եմ հավատարմագրված լրագրողի կարգավիճակով մասնակցում փառատոնին, բայց քանի որ անդրադարձել եմ մինչփառատոնյան բոլոր իրադարձություններին և նույն անաչառությամբ անդրադառնալու եմ հետայսու, օթյակային միջադեպն անտեսել չէի կարող: Այսքանը:

http://www.irates.am/hy/1341905410

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»

09.07.2012 | 20:44

Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում` Եվրոպական մշակութային ընկերության առաջարկով:
«Ինձ խնդրեցին ներկայացնել հայկական պատմությունը, շատ հուզիչ պահ էր: Ես համաձայնեցի ծրագրին մասնակցել` պայմանով, որ ազատ ստեղծագործեմ և կարողանամ Թուրքիայում ֆիլմիս մեջ պարզ և հստակ ներկայացնել «ցեղասպանություն» բառը,— այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էրիկ Նազարյանը:— Այս պատմությունը ծնվել է 2007-ի հունվարի 19-ին, երբ սպանեցին Հրանտ Դինքին: Շրջադարձ էր ինձ համար: Զգացի, որ առաջին անգամ ստեղծելու եմ մի գործ, որի միջոցով սփյուռքահայի հոգեբանությունը կներկայացնեմ ոչ հայ հանդիսատեսին»:
Անցյալ տարի «Պոլիսը» ցուցադրվեց Ստամբուլի կինոփառատոնում: Մեր հարցին` «Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը Թուրքիայում», Էրիկ Նազարյանը պատասխանեց, որ խնդիրներ չեն եղել, ավելին` խոստացել են ֆիլմը ցուցադրել Թուրքիայի տարբեր քաղաքներում:
«Պոլիսը» ցուցադրվել է Սարաևոյում, Դուբայում, Բրազիլիայում, նաև Լոնդոնում` Հրանտ Դինքի հիշատակին, որտեղ հանդիսատեսների 30 տոկոսից ավելին թուրքեր են եղել, 50 տոկոսը` հայ, 10 տոկոսը` եվրոպացի:
«Թուրքիայի հանդուրժողականությունը ֆիլմի նկատմամբ ինչպե՞ս եք բացատրում, այն դեպքում, երբ Եղեռնի թեմայով որոշ ֆիլմեր դժգոհության մեծ ալիք են բարձրացնում: Մանավանդ որ համարձակորեն օգտագործվել է «եղասպանություն բառը,- հարցրինք ռեժիսորին:
«Ես հենց սկզբից իմ պայմաններն առաջարկեցի,-ասաց նա:— Երբ հարցրին` հնարավո՞ր է «ցեղասպանություն» բառը փոխարինել «Մեծ եղեռն»-ով, ասացի, որ Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են, ինչ եղել է մեզ հետ, բառիս բուն իմաստով, ցեղասպանություն է: Պետք է խոսվի Ցեղասպանության մասին: Երևի ճակատագիր է, որ ես գնում եմ Հայաստանից Լոս Անջելես, Լոս Անջելեսից` Ստամբուլ: Քաղաքականությունն իր գործն անում է, բայց երկրների միջև կապը ստեղծվում է կինոյի, մշակույթի միջոցով: Ինչպես ասում են` եթե ուզում ես համաշխարհային պատմությունը ներկայացնել, քո ժողովրդի պատմությունը ներկայացրու, բայց ո՛չ քո ժողովրդի համար»:
Ամերիկաբնակ ռեժիսորի համոզմամբ` մենք մեծ պոտենցիալ ունենք, բայց ցեղասպանության հարցում մեր սխալն այն է, որ մենք մեզ ենք քարոզում: «Պետք է փոխել մոտեցումը,- ասաց նա:- Այսօրվա գլոբալ աշխարհում ապրող հայ երիտասարդը պետք է այնպիսի թեմաներ բարձրացնի, որ հետաքրքիր լինեն նաև օտարերկրացուն»:
Էրիկ Նազարյանը տեղեկացրեց նաև, որ մոտակա տարիներին նպատակ ունի մեծամասշտաբ ֆիլմ նկարելու ցեղասպանության մասին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են» 09.07.2012 | 20:44 Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր

Заметка

Արման Նշանյանը կներկայացնի հայկական և համաշխարհային սիրված երգեր

Արման Նշանյանը կներկայացնի հայկական և համաշխարհային սիրված երգեր

07.07.2012 | 13:16

Հուլիսի 7-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում տեղի կունենա օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի մենահամերգը:

«Կասկադի երաժշտությունը» համերգաշարի շրջանակներում կհնչեն հայկական և համաշխարհային սիրված երգեր: Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին: Մեզ հետ զրույցում Արման Նշանյանը տեղեկացրեց, որ ծրագրում նախատեսված են օպերային արիաներ, նեապոլիտանական գործեր, հայկական, անգլիական, իսպանական սիրված ռոմանսներ (Granada, O sole mio, My way): Համերգին կմասնակցի նաև Los Locos Flamenco Band-ը: Կլինի նվագակցություն` դաշնամուրով, կիթառով և կագոնով, ինչպես նաև հետաքրքիր մեկնաբանություններ: Արման Նշանյանը տեղեկացրեց նաև իր մոտակա ծրագրերի մասին, այն է` մի շարք ֆիլմերի առաջարկներ, համերգներ ԱՄՆ-ում և Հայաստանում, հետաքրքիր հաղորդում Սոս Ջանիբեկյանի հետ, ինչպես նաև կինոարտադրության և դերասանական ստուդիայի հիմնում: Արման Նշանյանը նկարահանվում է նաև հեռուստասերիալներում: Վերջերս շատ է խոսվում, որ սերիալներում ցուցադրվող բռնության տեսարաններն (և ոչ միայն) իրենց անդրադարձն են գտնում իրականության մեջ: Մերօրյա կինոն, երգն ու երաժշտությունը, որպես հոգևոր սնունդ, քարոզչության միջոց, ի՞նչ է տալիս հանրությանը: Անդրադառնալով մեր հարցին, Արման Նշանյանը պատասխանեց, որ լիովին համաձայն է` հեռուստատեսությունը, ռադիոն, հեռուստասերիալները, երաժշտությունը մեծ ուժ են, կարող են ունենալ դրական, նաև բացասական ազդեցություն հանրության և աճող սերնդի վրա: «Եթե նշված ոլորտներում ուղղակի կամ անուղղակի կերպով կա բացասական «հաղորդագրություն», այն պետք է շատ արագ և միանշանակ արգելվի,-ասաց նա:— Ես ինքս առաջինը կհրաժարվեմ իմ մասնակցությունից: Նյութական արժեքը չի կարող ավելի կարևոր լինել, քան իրական արվեստագետի պատասխանատվությունն իր տաղանդի և Աստծո առաջ»:

Հավելենք, որ Արման Նշանյանը աշխարհի այն 500 դերասաններից է, ովքեր ցմահ անդամակցության իրավունք ունեն Լի Ստրասբերգի անվան դերասանական ստուդիային, որի նախագահն է դերասան Ալ Պաչինոն: Այստեղ ժամանակին կրթվել են Մերիլին Մոնրոն, Դե Նիրոն, Մարլոն Բրանդոն և այլ աստղեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Արման Նշանյանը կներկայացնի հայկական և համաշխարհային սիրված երգեր

Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն»

Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն»

06.07.2012 | 23:14

Թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանը պիտի հեռանար Հայաստանից, որովհետև իր վեպը գրելուց հետո նրան կարող էին «կախաղան հանել»: Որովհետև գրելու երեսից չէր մուծել վարձակալած բնակարանի վճարը և կարող էր հայտնվել փողոցում: Ոչ մեկը եղավ, ոչ` մյուսը: Հետո նա որոշեց, որ էլ չի գրելու հայերեն ու հայ ընթերցողի համար, հիմա էլ պարզվում է, որ նրան ծեծել են, բայց… չեն ծեծել: «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի մասին նրա դատողությունները շատերին դուր չէին եկել, բայց քաղաքն այնպիսի սուգ էր ապրում, որ առանձնապես «մեա կուլպա»-ի տրամադրություն չուներ: Ժամանակ առ ժամանակ Youtube-ում հայտնվում են «կախաղանից գլուխն ազատած» երգիծաբանի քիչ թե շատ հանճարեղ դատողությունները մեր հասարակության համար կարևոր կամ կարևոր թվացող իրադարձությունների շուրջ: Չէի ասի, թե սպասվածի չափ զարմացնում եմ հանրությանը: Հայհոյախառն մեկնաբանություններով այսօր այլևս ինքնագովազդ չես ապահովի: Աղբը տարածող, հայհոյանքներին նույն կերպ արձագանքող լրատվամիջոցներն էլ, չեմ կարծում, թե փայլուն գործ են անում: Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն» : Գուցե նոր բան ասելու, խոսքով բուժելու, սիրով ու իրական արվեստի միջոցով խոսելո՞ւ ժամանակն է:

http://www.irates.am/hy/1341602080

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Մամուլի շենքը չի վաճառվում

Մամուլի շենքը չի վաճառվում

06.07.2012 | 15:42

Ինչպես նշվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ, այս տարվա մայիսին լրացել է Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը:

Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, նաև ուսումնասիրվել են, թե ովքեր են պետական սեփականության հատկապես անհատույց օգտագործողները, որքանո՞վ են կապված ԶԼՄ դաշտին ու որքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու գործին:
Պարզվել է, որ` ոչ բոլորը: Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ անհատույց օգտագործողները, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել և շուկայական գներով վարձակալության տալով՝ գումարներ վաստակել:
Նույն խնդիրները առկա է նաև Իսահակյան 28 հասցեով շենքում:
«Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր և ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի տանը «նեղում են լրատվամիջոցներինԻ դեպ, նույն աղբյուրներից են ծնվում նաև Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են վարչության կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՊԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներով անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ, և հավաստիացնում է, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որևէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ:

 

Մամուլի շենքը չի վաճառվում 06.07.2012 | 15:42 Ինչպես նշվում է

Заметка

Հայտարարվել է մրցանակաբաշխություն

Հայտարարվել է մրցանակաբաշխություն

06.07.2012 | 13:48

«Տաշիր» հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայտարարում է Հայոց ցեղասպանության մասին գրախոսվող միջազգային գիտական պարբերականներում (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն: Խրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) Social Sciences Citation Index, Arts and Humanities Citation Index, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography of the Social Sciences, Philosophy Documentataion Center eCollection, ERIH (European Reference Index for the Humanities), WestLaw, Linguistic Bibliography և նմանատիպ այլ միջազգային շտեմարանների ցանկերում: Մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2015-ի մարտի 31-ը ներառյալ:

Հայտարարվել է մրցանակաբաշխություն 06.07.2012 | 13:48 «Տաշիր» հիմնադրամը և «Պահանջում

Քաղաքը նույնը չէ

Քաղաքը նույնը չէ

02.07.2012 | 20:53

«Գանգրահեր Սյուն» ամերիկյան ֆիլմում թափառաշրջիկն իր երեխայի հետ մտնում է «հեղինակավոր» ռեստորան, չգիտես որտեղից ձեռք գցած գումարով: Մատուցողը նրանց «դուրս է հրավիրում»: Ռեժիսորը հոգ է տանում, որ թափառաշրջիկը հետագայում թանկարժեք կոստյումով, սիրունիկ աղջկա ու նույնքան հարգարժան, պատվելի կնոջ հետ նույն ռեստորանը մտնի: Մատուցողը հատուցում է. քթին հարված է ստանում փոքրիկի «թեթև» ձեռքով:
Շրջադարձային է կյանքը: Ֆիլմերում:
Մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Հարցեր չկան, որովհետև պատասխաններ այլևս ոչ ոքի հարկավոր չեն: Համարյա մեր սերիալների պես: Համարյա Դինքին սպանողների պես։ Համարյա թուրքերի պես:
Քաղաքը վանկարկում է` «Վահե Ավետյանը ես եմ»:
Մեր մեջ ապրող տականքը չգիտեմ քանի տարեկան է:
Ֆուտբոլ միշտ էլ չեմ սիրել, թե չէ կբողոքեի ֆուտբոլի դեմ, ֆուտբոլասերների դեմ, Իսպանիայի հաղթանակի դեմ, մարզական համազգեստով ռեստորան մտնողների դեմ, զուր մեռնողների դեմ: Մեր հասարակությունն արդեն ոչ թե հերոսներ, այլ ահաբեկիչներ է ծնում` լավ իմաստով: Մեր միջի «տականքին» մաքրելու համար: Լա՛վ իմաստով:
Ես քիչ եմ մտածում, վանկարկումներին եմ հետևում, հոդվածներին, «քոմենթներին», հարսանիք անողներին, «Հարսնաքարը» շրջապատողներին, «նեմեցներին»: Մեսչյան եմ լսում, ամենուր «Հարսնաքար» կա, երգերում, մարդկանց հայացքներում, օդի մեջ ու վաղվա օրվա: Քաղաքը նույնը չէ: «Տականքի» անդորրը խանգարվել է: Ես հարցիս պատասխանն եմ փնտրում՝ «Վահե Ավետյանը ե՞ս եմ»:
Սկզբնաղբյուրը` http://www.irates.am/hy/1341247600
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Արհամարհանքի նման մի բան կա գրականության հանդեպ»

«Արհամարհանքի նման մի բան կա գրականության հանդեպ»

02.07.2012 | 18:58

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում դժգոհություններ են խմորվում: «Պետական միջոցառումները շրջանցում են հայ գրողին, նրա կողքով են անցնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: — Եվ խնդիրը միայն այդ միջոցառումներում գրողներին ներառելը կամ չներառելը չէ: Հոգատարություն չկա հայ գրողի հանդեպ, նույնիսկ արհամարհանքի նման մի բան կա ընդհանրապես՝ գրականության հանդեպ»:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը, գրաքննադատի կարծիքով, ըստ էության, ոչինչ կամ դեռ ոչինչ չի տվել մեզ: Նրա խոսքով՝ երիտասարդ գրողները, գրականագետները, անկախ ամեն ինչից, իրենց միջոցառումներն են անում և ձգտում են, որ մոտ ապագայում Երևանը լինի գրքի հավերժ մայրաքաղաք:

«Արհամարհանքի նման մի բան կա գրականության հանդեպ» 02.07.2012 | 18:58